Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
«Ժողովուրդը, որն ուժ ունի անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ, չնայած տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:
Նշենք, որ ժամեր առաջ հրաժարական է տվել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Այդ քայլին նրան դրդել են հանրապետությունում չդադարող բազմահազարանոց բողոքի ակցիաները: