Արմինֆո. Հայաստանում իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, բացառապես այդ երկրի ներքին գործն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Հայաստանում իրադարձություններին, բայց ՌԴ հնարավոր միջամտության մասին հիպոթետիկ դատողությունները նույնիսկ «բացարձակապես տեղին չեն»:
«Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում են ամենսերտ հարաբերություններ», - ասել է նա:
Պեսկովը նշել է նաև, որ չի կարող հստակ ասել, թե արդյոք Երևանը փորձել է կապ հաստատել Մոսկվայի հետ՝ վերջին իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների նպատակով: