Արմինֆո.Վերջին օրերին դիտվում է Արցախի հետ առաջնագծում Ադրբեջանի ԶՈՒ կուտակում: Նրանք իրականացրել է ինչ-որ զորավարժություններ, որոնք մեզ մտահոգել են: Ապրիլի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը պարտավոր էր հասարակայնությանը տեղյակ պահել, որ ստեղծվել է նման իրավիճակ: «Մենք չենք պատրաստվում վախեցնել մեր հասարակայնությանը, մեր հասարակայնությունը պետք է վստահ լինի, որ պաշտպանության բանակը կկատարի իր առաջադրանքը: Ողջ հարցն այն է, որ մենք պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ՚, - եզրափակել է նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կվարվեր Վիգեն Սարգսյանը, եթե իր երեխաները որոշեին մասնակցել բողոքի ակցիաներին, նախարարը հայտարարել է. «Ես իմ երեխաներին կարգելեի մասնակցել բողոքի ակցիաներին, քանի որ նրանք անչափահաս են, և մինչև չափահաս դառնալը նրանց ֆիզիկական անվտանգության համար ես եմ պատասխանատվություն կրում: Մնացած բոլոր հարցերում նրանք ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնել՚, - նշել է Սարգսյանը: