Արմինֆո. ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը գնում է հանդիպելու «Քայլ արա՝ մերժիր Սերժին» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկել Փաշինյանի հետ, ում գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ:
Այդ մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ, համաձայն խորհրդակցության արդյունքում ընդունված որոշման, մտադիր է դիմել Գլխավոր դատախազությանը՝ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության մասին միջնորդությունն Ազգային ժողովից հետ կանչելու նպատակով:
Նշենք, սակայն, որ առավոտից Հանրապետական կուսակցության խմբակցություն հրահանգ էր ստացվել ԱԺ հատուկ նիստի ժամանակ երեք ընդդիմադիր գործիչներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու «օգտին» քվեարկելու մասին: Որոշումը չեղյալ է համարվել վերջին րոպեներին: