Արմինֆո.Լարված իրավիճակ է Վանաձոր քաղաքում, որտեղ ցուցարարների թիվը գլխավոր հրապարակում ժամ առ ժամ ավելանում է՝ հասնելով մի քանի հազար մարդու:
Գիտակցելով վտանգը՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարգադրությամբ անջատվել է հրապարակի էլեկտրականությունը, որպեսզի ցուցարարերը չկարողանան միացնել բարձրախոսները և դինամիկները:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը, ով ղեկավարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի բաժանմունքը, սպառնացել է իր աշխատակիցներին, ովքեր «կհամարձակվեն» մասնակցել հանրահավաքներին, աշխատանքից հեռացմամբ:
Չնայած ճնշամիջոցներին՝ ավելի շատ վանաձորցիներ են միանում բողոքի ակցիաներին, հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Վանաձորից: Այցիային են միացել «Դավգար» կարի ֆաբրիկայի աշխատակիցները. շուրջ 2 հազար մարդ, գործադուլ հայտարարելով, շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ այսօր առավոտյան Վանաձորում գործադուլ են հայտարարել «Գլորիա՚ կարի ֆաբրիկայի երկու մասնաճյուղերի աշխատակիցները` շուրջ 3 հազար մարդ: