Արմինֆո.Մի քանի տասնյակ զինծառայողներ լքել են զորամասերը և միացել բողոքի ակցիաներին: Նրանցից մեկը լրագրողներին հայտարարել է, որ ծառայության վայրը լքել են` միանալու ժողովրդին: Զինվորը, միևնույն ժամանակ, հրաժարվել է նշել զորամասի համարը:
Վաղ առավոտից Երևանում և մարզերում ընթանում են բողոքի ակցիաներ: Փողոց են դուրս եկել դասադուլավոր ուսանողները, դպրոցականները և շարքային քաղաքացիներ: Մայրաքաղաքի խոշորագույն երթեից մեկը գլխավորել են ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորականները: Մարդիկ վանկարկում են. «Հայեր, միացեք՚: Երթը շարժվում է Խանջյան փողոցով: