Արմինֆո.Ուզում եմ միայն նշել, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր քաղելու վերաբերյալ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես սպառնալիք: Ապրիլի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, թե վարչապետը ցանկացել է հիշեցնել, որ նման գործողությունները կարող են հանգեցնել լարվածության սրման, ինչը տվյալ պահին մեզ բնավ հարկավոր չէ: «Այն փաստը, որ իշխանությունը հանդիպել է ընդդիմության հետ, ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք երկխոսության՚, - նշել է նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է այդ գործընթացում բանակի ներգրավումը, Սարգսյանը հայտարարել է, որ ըստ օրենսդրության, ԶՈՒ նման գործընթացներին կարող է մասնակցել միայն արտակարգ դրության դեպքում, երբ բանակը կարող է օգտագործվել որպես ոչ թե որպես լրացուցիչ ուժ, այլ` որպես ֆիզիկական ուժ, որն անհրաժեշտ է համապատասխան ռեժիմի պահպանման համար: «Հուսով եմ, որ առաջիկայում նման անհրաժեշտություն չի ծագի՚, - ընդգծել է Սարգսյանը:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին` նախարարը հայտարարել է, որ նրանց նկատմամբ չարժե չափազանց խիստ մոտեցում դրսևորել: Նա առաջարկել է համեմատության համար նայել ժողովրդավարական երկրներում ոստիկանության գործողությունների կադրերը` համոզվելու, որ «մեր ոստիկանությունը նոր ոչինչ չի անում: «Եվ պետք է նշեմ, որ ոստիկանների բոլոր գործողությունները շատ բարձր մակարդակում են՚, - հայտարարել է պաշտպանության նախարարը: