Արմինֆո. Վանաձորում գործադուլ են հայտարարել «Գլորիա՚ կարի ֆաբրիկայի երկու մասնաճյուղերի աշխատակիցները` շուրջ 3 հազար մարդ: Բբողոքի ակցիայի մասնակիցները դուրս են եկել Վանաձորի գլխավոր փողոց և շարժվել դեպի կենտրոնական հրապարակ: Ճանապարհին նրանց են միացել Վանաձորի պետական համալսարանի ուսանողները, ինչպես նաև քաղաքային շուկայի, առևտրի կենտրոնների աշխատողները:
Հավելենք, որ Երևանի բուհերի հազարավոր ուսղանողներ դուրս են եկել փողոց` «Ազատ անկախ ուսանող՚ կարգախոսով: Նրանք երթն սկսել են Աբովյան պուրակից, Սայաթ Նովա փողոցով շարժվել դեպի Մաշտոցի փողոց: