Արմինֆո. Վաղ առավոտից Երևանում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ակտիվիստները կրկին ապակենտրոնացված երթով քայլում են քաղաքի փողոցներով` տեղ-տեղ փակելով երթևեկությունը և վանկարկելով. «Սերժ, հեռացիր՚, «Ազատություն Փաշինյանին՚:
Երեկ ուշ երեկոյան հանրահավաքից և երթից անմիջապես հետո, ժամը 23:00-ին երևանցիները, բացելով տների պատուհաններն ու դռները, սկսել են շերեփներով հարվածել կաթսաներին` այդպիսի խորհրդանշական ձևով ուղեկցելով Սերժ Սարգսյանին իր «վերջին ճանապարհին՚:
Նախօրեին ծեծի են ենթարկվել հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյանին, «Շանթ՚ հեռուստաալիքի լրագրող Արտակ Խուլյանին, դրանից մեկ օր առաջ` «Ազատության՚ լրագրող Անատոլի Եղիազարյանին, ավելի վաղ` Sut.am լրագրող Տիրայր Մուրադյանին:
|
|
|