Արմինֆո. ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է ձերբակալված պատգամավորների հետ:
«Ես գործընկերներիս հետ հանդիպեցի, առաջին հերթին, որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր: Հուսով եմ, որ իմ խնդրանքն իմ ընկերների վրա գոնե ինչ-որ ազդեցություն կունենա՚, - նշել է Բաբլոյանը հանդիպումից հետո:
Ավելի վաց ԱԺ ԶԼՄ-ների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի՚ իր էջում հաղորդել էր, որ Բաբլոյանը «Զվարթնոց՚ օդանավակայանից ուղևորվել է ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման, որպեսզի նրանց կոչ անի նստել իրական բանակցությունների սեղանի շուրջ` «իրական օրակարգի շուրջ, բանակցություններ վարելու բնական մթնոլորտում՚:
Ինչպես ԱրմԻնֆո-ն հաղորդել է, Բաբլոյանը, ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ծանուցվել է պատգամավորների ձերբակալության մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ոստիկանությունն սկսել է բողոքի ակցիայի ուժային ցրում: ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը իրադարձության վայրից առևանգվել են իրավապահների կողմից, և կայացվել է նրանց ձերբակալելու որոշում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ