Արմինֆո.Սիրված արտիստ Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է «Հայասանի ժողովրդական արտիստ» կոչումից
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- Ֆեյսբուքի էջում գրել է նա:
Կոչումից հրաժարվել է նաև երգչուհի Էռնա Յուզբաշյանը: «Գտնում եմ, որ իմ երկրի երջանկությունը և բարգավաճումը բոլոր մեդալներից ու պարգևներից ավելի կարևոր է: Հրաժարվում են Ժողովրդականա րտիստի կոչումից»,- ֆեյսբուքի էջում գրել է նա:
Ի աջակցություն ցուցարարների՝ «Կադանս» կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը հայտարարել է. «Հայրենիքումս տիրող վիճակի եւ այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»: