Արմինֆո.Բազմահազարանոց բողոքի երթը Գարեգին Նժդեհի հրապարակից, որտեղ ոստիկանության բաժնում են գտնվում ԱԺ ձերբակալված պատգամավորները, շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Առնվազն 50 հազարի հասնող ցուցարարների առջևից ընթանում են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները: Նրանք ցանկություն են հայտնել ուղեկցել երթը՝ արյունահեղությունից խուսափելու համար:
Հանրապետության հրապարակում 19:00-ին տեղի կունենա հանրահավաք: