Արմինֆո. Ապրիլի 22-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։ Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
«2-ը բուժում է ստանում «Հերացիե թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե, 2-ը՝ «Իզմիրլյանե, 3-ը՝ «Էրեբունիե բժշկական կենտրոններում: Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Էրեբունի համայնքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քարերով և մահակներով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների պաշտպանությանն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից: Մինչդեռ բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում:
15:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 192 մարդ: