Արմինֆո. Էրեբունի համայնքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քարերով և մահակներով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:
Անհայտ անձանց գործողութուններից տուժել է մի քանի մարդ: Նրանք նաև ջարդել են ցուցարարների ավտոմեքենաները: Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների պաշտպանությանն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել: Միջադեպի հետևանքով տուժել են նաև լրագրողներ:
Լարված իրավիճակ է նաև ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ, որտեղ են գտնվում բերման ենթարկված երեք պատգամավորից երկուսը՝ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: «Քայլ արա» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից: Մինչդեռ բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում:
15:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 192 մարդ: