Արմինֆո. Մարդիկ մայրաքաղաքի տարբեր անկյուններից շարժվում են դեպի Երևանի կենտրոն: Քաղաքի կենտրոն իջնող ավտոմեքենաների և մարդկանց հոսքը չի դադարում: Մարդիկ իջնում են երթուղայիններից և ոտքով գնում դեմի Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը: Մարդիկ վանկարկում են՝ «Միացեք, այսօր վճռվում է մեր ժողովրդի ճակատագիրը», «Նիկոլ», «Սերժիկ հեռացիր»:
Քաղաքի տարբեր հատվածներում ընդհարումներ են տեղի ունենում իրավակարգի պահապանների և «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցների մկջև:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից: Մինչդեռ բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում:
13:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 49 մարդ: