Արմինֆո.Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է անգործության համար: «Չնայած այն հանգամանքին, որ ՄԻՊ գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, թե աշխատանք է տարվում, ես տեղյակ եմ, որ ոչինչ չի արվում: Նրանք անգամ տեղեկություններ չունեն բերման ենթարկվածների գտնվելու վայրի մասին՚, - հայտարարել է նա:
Տեղեկություններ կան, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում: