Արմինֆո.«Մերժիր Սերժին՚ նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը: ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ասելով, Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել քաղաքապետանի մոտ` դիմակավոր անձինք:
«Ասպարեզ՚ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին, ում նույնպես նախօրեին բերման էին ենթարկել, ազատ են արձակել` չմեկնելու մասին ստորագրությամբ:
«Քայլ արա` մերժիր սերժին՚ երթի մասնակիցներն Էրեբունի շրջանում են, որտեղ, նախօրեին արված հայտարարության համաձայն սկսվելու է քաղաքացիական անհնազանդության ակցիա: