Արմինֆո.Ժամը 10:00-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում սկսվել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն ընթանում է իշխանության նախաձեռնությամբ: Հանդիպումից մի քանի րոպե առաջ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարել է, որ բանակցություններն ընթանալու են մեկ օրակարգի` Սերժ Սարգսյանի հրաժարականի, իշխանությունից ՀՀԿ հեռանալու շուրջ:
Նա ընդգծել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն, որպեսզի իշխանությանն ստիպեն ընդունել ժողովրդի պայմանները: Այսօր ժամը 12:30-ին Էրեբունի համայնքից կսկսվի երթ, իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա հանրահավաք: «Մենք արդեն հաղթել ենք, մնում է արձանագրել այդ հաղթանակը՚, -ամփոփել է Փաշինյանը: