Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եկել է Հանրապետության հրապարակ, «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մասնակիցների մոտ:
Այս պահին Սարգսյանը զրուցում է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Ոչ ոք չգիտի, թե ինչի մասին են նրանք խոսում: Ազատություն ռադիոկայանը հաղորդում է միայն հազիվ լսվող արտահայտություններ, այն մասի, որ Փաշինյանի դեմ է «վենդետային», և որ նա բարձրացրել է Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիության հարցը: