Արմինֆո.Լարված իրավիճակ է տիրում Էջմիածին-Երևան ճանապարհին: Էջմիածնից դեպի Երևան գնացող ցուցարարներին, ովքեր մտադիր են միանալ «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնությանը, «Զվարթնոց» օդանավակայանի մոտ սպասում էր ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), իր գործընկերների հետ:
Սոցիալական ցանցերի տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է որպես նախկին պատգամավորը բեռնատար մեքենաների վարորդներից պահանջում փակել են ճանապարհը դեպի Երևան: Դատելով կադրերից, վարորդներին ստիպել են գնալ այդ քայլին: