Արմինֆո.Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում ավելի քան մեկ ժամ լարված իրավիճակ է: Ոստիկանության լրացուցիչ ուժեր են հավաքվում դեպքի վայրում:
Վարորդները շարունակում է ինքնակամ փակել փողոցը՝ թողնելով մեքենաները և միանալով ցուցարարներին: Ոստիկանության ուժերը չեն կարողանում վերահսկել իրավիճակը, քանի որ երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ փակում են փողոցի երթևեկելի մասը:
Հաղորդվում է, որ քաղաքացիական հագուստով անձին հարձակվել են «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա, ով լուսաբանում է իրադարձությունների զարգացումն Արտաշատում: Նրանք բռնություն են գործադրել լրագրողի նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով: