Արմինֆո. Ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր շարժման՝ վարչապետ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ բողոքի ակցիաների բռնի ցրումը:
«Կարմիր բերետավորները», մասնավորապես, ջարդում են ավտոերթին մասնակցող ակտիվիստների մեքենաները, ուժ գործադրելով և ծեծի ենթարկելով բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ անչափահասների: Ներկայումս, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկվել 43 մարդ:
Ոստիկանությունը հայատարել է, որ սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը: Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է պայքարի ոչ բռնի մեթոդների մասին. «Ոստիկանները մեր եղբայրներն են»:
Բողոքի ակցիաները շարունակվում են ամբողջ հանրապետությունում և արտերկրում: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անհապաղ երկխոսության կոչ է արել: Վերջինս հայտարարել է, որ կքննարկի միայն Սարգսյանի հրաժարականի պայմաները :