Արմինֆո. Քվեների գնման և պետական աշխատողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները խախտել են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամենամյա զեկույցում:
«Խոշտանգումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրներից են: Բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանների, արդար դատաքննության ապահովման անկարողության, լրագրողների նկակտմամբ բռնի գործողությունների, լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտների, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործման, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը ֆիզիկական միջամտության, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումների, կառավարությունում համակարգային կոռուպցիայի, լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին և ինտերեսեքսուալներին բռնությունից պաշտպանելու անկարողության վերացման համար կառավարությունը նվազագույն ջանքեր է գործադրել»,- նշված է զեկույցում:
Բացի դրանից, նշվում է, որ 2008 թ. մարտին բողոքի ակցիաների ընթացքում 10 մարդու մահվան մեղավորները և 2015 ու 2016 թվականի հուլիսին բողոքի ցույցերին լրագրողների և քաղաքացիների ծեծի համար պատասխանատու պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել: