Արմինֆո. Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա:
«Եվ ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը: