Արմինֆո. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Իգնասիո Սանչես Ամորը Երևանում ընթացող հանրահավաքների մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել:
«Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, ժողովուրդն իրականացնում իր ազատ արտահայտվելու իրավունքը խաղաղ ցույցերի միջոցով: Այդ իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից, և ես նկատի ունեմ ուժի անհամաչափ կիրառման մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ խաղաղ բողոքի իրավունքը ցուցարարներին թույլ չի տալիս ներխուժել շենքեր և խոչընդոտել որևէ մեկի գործունեությանը: Կոչ եմ անում ցուցաբերել պատշաճ զսպվածություն, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները կարողանան խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց տեսակետները», - ասված է Իգնասիո Սանչես Ամորի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Ես կոչ եմ վերադառնալ կառուցողական երկխոսությանը, որի շրջանակում առաջնայինը լրատվամիջոցների ազատությունն է, և լրագրողներին պետք է պաշտպանել բռնության բոլոր ձևերից», - ասել է նա: