Արմինֆո. Մեծ բեռնատարներն ամբողջովին փակել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, մի քանի հարյուր մարդ շրջապատել է բեռնատարները և հրաժարվում է լքել խաչմերուկը: Այս գործողություններով ակցիայի մասնակիցները նաև արգելափակել են քաղաքկից և հարակից գյուղերից ելքը: Հատկանշական է, որ չնայած այն բանին, որ այժմ Հանրապետության հրապարակում ընթանում է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման հանրահավաքը՝ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում են փակվել փողոցները: Հանրահավաքը բնավական բազմամարդ է, և Հանրապետության հրապարակը, որտեղ շուրջ 50 հազար մարդ է տեղավորվում, լիքն է մարդկանցով: Հարյուրավոր վարորդներ նույնպես միացել են բողոքի ակցիային և դրոշներով շրջում են քաղաքում՝ վանկարկելով «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»: