Արմինֆո. Մեզ անհրաժեշտ են հանրահավաքներ այնպիսի քաղաքներում, ինչպես՝ Էջմիածինը և Աբովյանը, եկեք ազատագրենք այդ քաղաքները: Այդ մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Հիշեք, սա նյարդերի ամրության պայքար է, ով ավելի երկար դիմանա, նա էլ կհաղթի: Միայն տոկունության, հետևողականության և համբերատարության միջոցով կկարողանան հաղթել այս հակամարդկային ռեժիմին»,- հայտարարել է Բարսեղյանը:
Նա նաև նշել է, որ երեկ Սերժ Սարգսյանը հարցազրույցում հայտարարել էր, որ հանրահավաքի մասնակիցները տրամաբանորեն չեն գործում: «Այդ մարդը, ով այսքան տարի խաբել է մեզ, հիմա տեսնում է, որ մենք ոչ ոքի չենք խաբում: Հետևաբար՝ մտածում է, որ մենք տրամաբանորեն չենք վարվում: Հավատացեք ինձ, հնարավոր չէ բանակցություններ վարել պաթոլոգիական ստախոսի հետ»,- ասել է ընդդիմադիր գործիչը: «Մենք պետք է ստեղծենք նոր Հայաստան, մեր երազանքների երկիրը: Այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է նշանակվի ժողովրդի կողմից: Հայաստանը ես եմ»,- ասել է Բարսեղյանը: