Արմինֆո. Մի քանի ժամ առաջ, «քաղաքացիական անձանց» կողմից ծեծի ենթարկվելուց հետո աշխատանքի դուրս եկած Տիրայր Մուրադյանն ականատեսների առջև ուժով բերման էր ենթարկվեց ՀՀ ոստիկանության կողմից: Ձերբակալության ժամանակ լրագրողը կարողացավ իր ֆեյսբուքյան էջում թողնել նշումներ, այն մասին, որ նրան տեղափոխում են անհայտ ուղղությամբ: Այս մասին ասվում Media & Low հասարակական կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով առկա իրավիճակը, Media & Low ՀԿ-ն դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը: Մենք հիշեցնում ենք ոստիկանությանը, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առևանգումը, ֆիզիկական վնասներ հասցնելը պատժվում են ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն: Մենք կոչ ենք անում ձեռնպահ մնալ լրագրողների դեմ անօրինական գործողություններից, պահանջում ենք պարզել նրանց ինքնությունը, որքեր ծեծի են ենթարկել քաղաքացիներին և հետագայում բացառել լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ցանկացած ապօրինի դրսևորումները», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանող բողոքի ակցիաների ընթացքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս ծեծի էր ենթարկվել լրագրող Տիրայր Մուրադյանը: Ընդ որում, լրագրողի ծեծը տեղի է ունեցել իրավապահ մարմինների առջև, որոնք ոչինչ չէին ձեռնարկել իրավիճակը հանգստացնելու համար: Ռեանիմացիոն բաժանմունքում հայտնված լրագրողը պատմել է մանրամասները, նշելով, որ նրան ծեծել են քաղաքացիական հագուստով ոստիկանները: