Արմինֆո. «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան:
Ակցիայի մասնակիցները պարբերաբար փակում են փողոցը, սակայն ոստիկանության աշխատակիցներին որոշ ժամանակ անց հաջողվում է վերականգնել ճանապարհային երթևեկությունը: Իրավապահ մարմինները պարբերաբար բերման են ենթարկում ցուցարարներին: Ցուցարարների մի մասը երթ է անցկացնում Ամիրյան փողոցում: Նրանք վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Ավտոմեքենաների վարորդները, ի նշան աջակցության, ազդանշան են տալիս ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երթի այլ մասնակիցների հետ շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին պետք է տեղի ունենա հանրահավաք, որի ժամանակ պատգամավորը հանդես կգա ծրագրային ելույթով: