Արմինֆո. «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն «արձագանքել է՚ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի կոչին և այսօր երեկոյան հանրահավաքի ժամանակ հանդես է գալու ծրագրային ելույթով:
Երեկ Շրամազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ, հայտարարել է, որ շարժման առաջնորդները քաղաքական օրակարգ չունեն, ուստի ինչ-որ զիջումների մասին խոսելն աննպատակահարմար է:
Մինչդեռ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում հանդես է գալու ծրագրային ելույթով և կներկայացնի «թավշյա հեղափոխության՚ հետագա գործողությունների ծրագիրը:
Հավելենք, որ «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման հանրահավաքները բավականին մարդաշատ են: Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում՚ ՀԿ տվյալների համաձայն, ապրիլի 17-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի հանրահավաքին մասնակցել է շուրջ 35 հազար մարդ: Ապրիլի 18-ին և 19-ին նույնպես հանրահավաքները բավականին մարդաշատ են եղել` չնայած տեղատարափ անձրևին: Հայաստանի մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են ընթանում արդեն 8-րդ օրը, դրանց ակտիվ մասնակցություն ունեն ուսանողներն ու դպրոցականները: