Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 20-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք նախարարներ նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Դավիթ Տոնոյանը նշանակել արտակարգ իրավիճակների նախարար, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար, Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարար, Արմեն Ամիրյանը՝ մշակույթի նախարար: