Արմինֆո. «Քայլ արա, մերժիր Սերժին՚ նախաձեռնության ակցիայի մասնակիցները մտադիր են ապրիլի 24-ին երթով շարժվել դեպի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այդ օրը Սերժ Սարգսյանը նույնպես կայցելի հուշահամալիր և, իհրակե, մարդիկ կցանկանան նրա հետ հանդիպել: Եթե մեր նախաձեռնությունն աջակցություն գտնի ակցիայի մասնակիցների շրջանում, ապա մենք այդպես էլ վարվելու ենք, երթով շարժվելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ՚, - հայտարարել է Փաշինյանը:
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները Կոմիտասի պողոտայից երթով շարժվել են դեպի Դավիթաշենի կամուրջ: Առավոտյան ցուցարարները փակել էին մի շարք ճանապարհներ: Ցուցարարների շրջանում կան մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ: