Արմինֆո. Այսօր առավոտյան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Մերժիր Սերժին՚ նախաձեռնության առաջնորդ Դավիթ Սանասարյանին: Բերման են ենթարկվել բողոքի ակցիայի ևս մի քանի մասնակիցներ:
Նախօրեին «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման հանրահավաքում հրապարակված ծրագրի համաձայն, ապրիլի 20-ին, ժամը 08:15-ին բողոքի ակցիայի մասնակիցները պետք է փողոցներ շրշրջափակեին քաղաքի տարբեր մասերում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ոստիկանությունից, 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 16 մարդ: