Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայի վերաբերմունքն է արտահայտել Հայաստանում ընթացքղ բողոքի ակցիաների նկատմամբ:
«Ճեպազրույցից առաջ մենք հարց ենք ստացել Հայաստանում առկա իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով` հաշվի առնելով այնտեղ ընթացող բողոքի ակցիաները: Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում՚, - հայտարարել է Զախարովան` երեկվա ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Կրեմլը հետևում է Հայաստանում առկա իրավիճակին և հույս ունի, որ իրավիճակի զարգացումը կլինի օրենքի շրջանակում: