Արմինֆո.ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին կառավարության նիստի ժամանակ հրաժարվել է Հայաստանի կառավարության որոշմամբ նրան տրամադրված կառավարական շենքի սեփականության իրավունքից:
«Հայաստանի վարչապետը կապրի Կառավարության ամառանոցում, այսինքն, ՀՀ վարչապետին տրամադրված առանձնատանը – կառավարական ամառանոցում», - ապրիլի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկինում ընդունված կառավարության որոշմա համար:
Նշենք, որ ավելի վաղ կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Կառավարության այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։