Արմինֆո. Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Ինչպես հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները, ժողովրդի հաղթանակն ապահովվելու է Սերժ Սարգսյանի անվտանգության համակարգի պարալիզացման ճանապարհով:
Իսկ դրան կարելի է հասնել երկրի տարբեր անկյուններում և մայրաքաղաքում բողոքի լայնածավալ, խաղաղ ակցիաների միջոցով: Ընդդիմադիրները հայտարարել են, որ շարժումն ավելի լայն թափ է հավաքում, միանում են հանրապետության քաղաքներ և գյուղեր, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներ և կազմակերպություններ, մշակույթի ականավոր գործիչներ:
Հանրահավաքի մասնակիցները կապ են հաստատել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ: Նա հայտարարել է, որ լիովին սատարում է արդար ժողովրդական շարժմանը: Ընդ որում, նա ժողովրդին կոչ է արել չհիասթափվել և պայքարը հասցնել ավարտին: Արսինե Խանջյանը նաև հայտարարել է, որ մշակույթի բազմաթիվ սփուռքահայ գործիչներ հայ ժողովրդի կողքին են: Նա Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել հանուն փոփոխությունների: «Ներկայիս վարչապետին դարձրեք իր իսկ ստեղծած համակարգի կալանավորը՚, - կոչ է արել դերասանուհին: Դիմելով վարչապետ Սերժ Սարգսյանին` նա ասել է. «Բավական է տառապանք պատճառել ժողովրդին, հրաժարվեք պաշտոնից, հարգեք ժողովրդի կամքը՚:
Երգահան Ռուբեն Հախվերդյանն, իր հրեթին, նշել է. «Ով է տեսել, որ հերոսները բանտերում լինեն, իսկ հանցագործները կառավարեն ժողովրդին: Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին և նորաթուխ նախագահ Արմեն Սարգսյանին: Մեր բոլոր պատգամավորները տներ ունեն արտասահմանում, եթե վաղը պատերազմ սկսկվի, նրանք բոլորը կփախչեն արտասահման՚:
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ժողովդին հղած իր ուղերձում հայտարարել է. «Չհաջողված առաջնորդ Սերժ Սարգսյանը իշխանությունը պետք է զիջի ժողովրդին՚: