Արմինֆո. «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ կանգ են առել ոստիկանական կարգախմբի առջև:
Նիկոլ Փաշինյնաը դիմել է իրավապահ մարմիններին. «Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, մեր բողոքի ակցիան ուղղված է ընդդեմ Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանության: Հայաստանի իշխանությունը ժողովուրդն է, այլ ոչ թե վարչապետ Սարգսյանը: Մենք խոստացել ենք, որ Սերժ Սարգսյանն այսուհետև մեր երկիրը տեսնելու է ճաղերի հետևից: Բոլորը հուսով են, որ մեր բողոքի ակցիան կդադարի, բայց դա տեղի չի ունենա: Ինչու՞ եք դուք պաշտպանում Սերժ Սարգսյանին: Զենքը վայր դիր` մերժիր Սերժին՚, - կոչ է արել պատգամավորը:
Փաշինյանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների համար ուժի կիրառումն անընդունելի է: «Եթե անգամ դուք, հարգելի ոստիկաններ, ուժ կիրառեք մեր նկատմամբ, մենք ձեզ նույն կերպ չենք պատասխանելու: Մեր պայքարը ձեր դեմ չէ, այլ` Սարգսյանի վարչապետության՚, - հայտարարել է պատգամավորը: