Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Եվրամիության և Հայաստանի միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքն Ազգային ժողովը վավերացրել էր այս տարվա ապրիլի 11-ին: