Արմինֆո. «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն ներկայացրել է ապրիլի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կայացած հանրահավաքների վիճակագրությունը:
Այսպես, ըստ ՀԿ վիճակագրության, «Քայլ արա. մերժիր Սերժին» բողոքի շարժման հանրահավաքներին, որը նախաձեռնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 13-ին, ժամը 19:30 դրությամբ Ազատության հրապարակում մասնակցել է 4500 մարդ, ապրիլի 14-ին ժամը 19:30-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցել է 3000 մարդ, իսկ ապրիլի 15-ին, նույն վայրում, արդեն մասնակցել է 1900 մարդ: Ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում ժամը 14:00-ին կայացած հանրահավաքին մասնակցել է 3000 մարդ, իսկ ապրիլի 17-ին Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին կայացած հանրահավաքին մասնակցել է 33000-ից մինչև 35.000 ցուցարար:
ՀԿ-ն նշել է, որ հաշվարկը կատարվել է դրոնների միջոցով, լուսանկարների վերլուծության հատուկ մեթոդ: Նշվում է նաև, որ թվերը չեն ներառում երթերի մասնակիցներին, հնարավորությունների բացակայության պատճառով: