Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հիմքում ընդհանուր պատմական անցյալն է, համատեղ ռազմական հաղթանակների նկատմամբ հարգանքը: Այդ մասին ապրիլի 18-ին Մոսկվայից տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
«Հայաստանը կստանա ժամանակակից զենքի համակարգեր, որոնք թույլ չեն տա խախտել տարածաշրջանում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության, դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք է, և, ամենագլխավորը, դա կապահովի տարածաշրջանում խաղաղությունը: Մենք տեսնում ենք այն քաոսը, որն այսօր տիրում է Մերձավոր Արևելքում: Միայն հզոր, մարտունակ զինված ուժերն են ապահովագրում երկիրը նման ճակատագրից: Համոզված եմ, որ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել»,- ասել է Կորոտչենկոն: