Արմինֆո. «Քայլ արա՝ մերժիր Սերժին» նախաձեռնության մասնակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Միացեք»:
Մոտենալով կառավարության երկրորդ շենքին՝ ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մասնակիցներին շրջափակել շենքի բոլոր մուտքերն ու ելքերը: Նա նախարարությունների աշխատակիցներին կոչ է արել՝ դուրս գալ փողոցներ և պաշտպանել իրեն իրավունքները, իրենց հայրենիքը, իրենց ազատությունը: «Մենք այստեղ ենք, որպեսզի իրազեկենք նախարարությունների աշխատակիցներին, որ այսօր՝ 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, եկեք ու միացեք Հայաստանի ադրբեջանականացման դեմ բողոքի ակցիային»,- նշել է Փաշինյանը:
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ հանրահավաքի մյուս կազմակերպիչների հետ հեռանում է խորհրդակցության՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և հետագա գործողությունները: