Արմինֆո. Գավառի համալսարանում բռնի կերպով պահում են ուսանողներին և թույլ չեն տալիս միանալ բողոքի ակցիայի մասնակիցներին: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ եկույթ ունենալով Գր. Լուսավորիչ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում հավաքվածների առջև: «Ոչ ոք իրավունք չունի փակել դռները ՀՀ քաղաքացիների առաջ»,- հայտարարել է նա:
Մինչդեռ, ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, հորդորել է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: «Կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,- ասված է հայատարության մեջ: