Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
Նշենք, որ Սարգսյանին արդեն շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը: