Արմինֆո. «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը կոչ է անում բոլորին՝ փոքրից մինչև մեծ, մասնակցել համաժողովրդական բողոքի ակցիային: «Մենք իրականացնում ենք խաղաղ, ոչ բռնի բողոքի գործողություն՝ ընդդեմ բռնապետության, հանուն այն հանրապետության, որտեղ բոլորը հավասար իրավունքներ և պարտականություններ ունեն»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Վանաձորում հավաքվածների առջև:
Նրա խոսքով, այս գործընթացում պետք է ներգրավված լինեն բոլորը՝ փոքրից մինչև մեծ: Ինչպես նշել է Փոստանջյանը, «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի այցիաներ տեղի կունենան հանրապետության բոլոր քաղաքներում, և Վանաձորից հետո իրենք կուղևորվեն Սպիտակ:
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Արմավիրի մարզի Հոկտեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Մինչդեռ 12.00-ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժանմունքներ է բերման ենթարկվել 66 քաղաքացի: