Արմինֆո.«Ես խոսելու բան չունեմ ոստիկանության հետ, որը հատուկ միջոցներ է կիրառում երիտասարդ աղջիկների դեմ՚, - հայտարարել է զինվորական ծառայության տարկետման դեմ շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, երբ ոստիկանության աշխատակիցները փակել են նրա ճանապարհը: Ոստիկանն անտարբեր տեսքով լսել է ակտիվիստին ու հարցրել. «Վերջացրեցի՞ր՚: Այնուհետև մի քանի մարդ ոլորել են ակտիվիստի թևերը և բռնությամբ մտցրել ոստիկանական մեքենա:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդում է դեպքի վայրից, երեք ակտիվիստների բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից, մի քանիսին` Մաշտոցի պողոտայից:
Միևնույն ժամանակ, «Քայլ արա, մերժիր Սերժին՚ բողոքի ակցիայի մասնակիցները երթ են անցկանում Երևանի կենտրոնական փողոցներում:
Առողջապահության նախարարության տվյալներով, ապրիլի 16-ին Բաղրամյան փողոցում ընդհարման հետևանքուվ տուժածներից 5-ը դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ բուժհաստատություններում: