Արմինֆո. Նախօրեին ներկայացվել է նոր վարչապետի www.primeminister.am նոր կայքը: Ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում բաց քվեարկությամբ Հայաստանի վարչապետ է ընտրվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը `ձայների 76 «կողմ», 17 «դեմ» հարաբերակցությամբ:
Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Ի դեպ, Հայստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է աշխատել «հին՚՚ president.am կայքով: