Արմինֆո. «Քայլ արա, մերժիր Սերժին՚ բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանի վարչապետի նստավայրի` Բաղրամյան-26-ի մոտ են:
Նրանք փակել են Մարշալ Բաղրամյանի անվան պողոտան: Նստավայրի մուտքը պահպանում է ոստիկանական ուժեղացված կարգախումբը: Ցուցարարները վանկարկում են. «Քայլ արա, մերժիր Սերժին՚, «Ոստիկան միացիր՚: Փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ: «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ բոլոր փողոցներն ու հրապարակները բաց են երկրի քաղաքացիների համար: Ցուցարարները փակում են Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը: