Արմինֆո.Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել այդ բարձր պետական պաշտոնում:
«Երկուստեք ընդգծվել է դաշնակցային գործընկերության հետագա զարգացման և բոլոր ուղղություններով համագործակցության կարևորությունը: Ավելի վաղ ռուսական պետության ղեկավարը շնորհավորական հեռագիր էր հղել Սերժ Սարգսյանին՚, - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: