Արմինֆո.Անցած գիշեր, ժամը 23:00-24:00 սահմաններում, երբ ընդդիմության երթն արդեն ավարտվել էր, Թումանյան-Մաշտոց խաչմերուկում տեղի է ունեցել սադրանք. մի խումբ մարդիկ սկսել են կոտրել փողոցային սյուներն ու տեսախցիկները:
Ոստիկանությունը բավականին ուշացել է, երիտասարդներն սկսել են քարեր նետել իրավապահների վրա, սակայն իրավապահներին, վերջապես, հաջողվել է նրանց տանել:
Ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյաը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է, որ երիտասարդներն ուղարկված էին ՀՀԿ կողմից` իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Փաշինյանի ասելով, այս օրերին ՀՀԿ-ն ստեղծել է մի քանի նման «հատուկ ջոկատներ՚: Նա քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ միջադեպի վայրից: