Արմինֆո.Ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցավ հերթական բախումը, այժմ`Երևանի քաղաքապետարանին հարակից տարածքում:
«Կարմիրբերետավորները» փորձել են մաքրել Գր. Լուսավորիչ փողոցը, որը փակել էին ցուցարարները: Միջադեպի արդյունքում երկու ակտիվիստներ ենթարկվել են բերման:
Ցուցարարները շարունակում են փակված վիճակում պահել Իտալիայի և Գր. Լուսավորիչ փողոցները և Արգիշտի փողոցի մի մասը: Ոստիկանության ուժերն աստիճանաբար մոտենում են Երևանի քաղաքապետարանին: Իրավիճակը բավականին լարված է: Ոստիկանությունը պահանջում է բացել փողոցները տրանսպորտի երթևեկության համար: